Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր ծանոթացան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի անցուդարձին, կուրսանտների ռազմաուսումնական առօրյային: Մասնավորապես, 4-րդ իշխանության ներկայացուցիչները հետևեցին համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին:
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:
Աժ արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
«Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. և այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ». Նիկոլ Փաշինյան
Զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ այսօր խորհրդարանում հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ՝ քննարկելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ:
Մայիսի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ:
Կորոնավիրուսը դեռ պարտված չէ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, բացի հանրային առողջության հետ կապված խնդիրներից, առաջնահերթ են նաև տնտեսական խնդիրները:
Այո, ես հաճախ ու ըստ էության եմ քննադատում Քաղավիացիայի պետական կոմիտեին: Մեր ավիացիոն ոլորտի խնդիրները թաքնված են ավիացիոն օրենքների ու աշխատանքի մեթոդների մեջ: Կոմիտեում պետք է փոխել մենթալիտետը, պետք է սովորել ապրել ու դատել, մտածել` համաձայն օրենքի, իսկ այնտեղ ինչ-որ հասկացողություններով են աշխատում, ռուսերեն ասած` по понятиям: ՔԱԿ խնդիրը կայանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության` EASA-ի նորմատիվներով աշխատելու անկարողության մեջ: Եվ Կոմիտեն ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ իրավիճակից դուրս գալու համար:
Այսօր հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը. Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում 19-24 մ/վ։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA- Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։
Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին խնդրեց պարզ ու մատչելի հանրությանը բացատրել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, պարտադիր է դրա առկայությունը միայն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրսում դիմակ կրելու հետ միասին՝ պարտադիր չէ նաև ձեռնոցներ կրելը:
Մայիսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Հակակու գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նույն շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ա.-ն :
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։
Խորհրդարանն այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։
Ազգային ժողովը Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե այս փուլում Կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ դիմակների կրելը կանխարգելիչ միջոց համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
Մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։
ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան և ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես և այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տևել է շուրջ հինգ ամիս, նաև իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։