Բաժիններ՝

Նոր Հայաստանի առաջին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանում քրեական հեղինակություն «Մոնարխի» անվտանգության պետն է դարձել. Tert.am

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի: Այն մարդը, ում հեղափոխությունից հետո վստահվել էր ՀՀ ամենաառանցքային կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնը, պարզվում է իր քաղաքական հովանավորյալ՝ «Մոնարխ» անունով հայտնի Արմեն Գինոսյանի մոտ անվտանգության պետ է աշխատում. ՀՀ նախկին ոստիկանապետը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայորը՝ ռուսաստանցի մեծահարուստ, քրեական հեղինակության անվտանգության պետն է՝ զգալի բարձր աշխատավարձով:

Գուցե Փաշինյանի նախկին վստահելի անձին հաջողվի այդ գործում առաջընթաց գրանցել, սակայն ոստիկանության համակարգում Օսիպյանը կհիշվի որպես ղեկավար, ում օրոք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանական Կենտրոնի բաժնում ծեծի ենթարկեցին ոստիկանության ծառայողերին: Սա փաստում էր, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանությունը չպաշտպանվող օղակ էր: Այնպես չէ, որ այդ բաժնի աշխատողները չէին կարող դիմադրել ֆիզիկապես և օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում, սակայն դրա համար ոստիկանության պետի հոգեբանական աջակցությունն ու առհասարակ պաշտպանվածությունը չունեին: Հետևաբար, մարդու, ում վստահվել էր այդ կառույցը, գուցե նրա մաքսիմումն անվտանգության պետն է՝ Ռուսաստանում:

Օսիպյանը՝ «ոստիկանը մերն է» կարգախոսի սիմվոլը, Փաշինյանի ոստիկանապետը եղավ մեկ տարուց ավելի, ոստիկանապետի պաշտոնից հեռացվելուց հետո Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական ու անմիջապես մեկնեց արձակուրդ՝ Դուբայ հանգստի, այնուհետև հրաժարվեց ներկայանալ աշխատանքի, որովհետև նեղացած էր՝ Փաշինյանն իրեն ըստ արժանվույն չէր գնահատել: Բայց, Օսիպյանը, այդպես էլ չառաջնորդվեց իրավապահ մարմնի ղեկավարին տված լիազորություններով, վախենալով, որ գուցե որևէ մեկին դուր չգա, և այդ վախը չէր վերաբերում համակարգում գտնվող անձանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս