Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. ադրբեջանական ԶԼՄ-ի անդրադարձը

Ինչպես գիտենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանում են: Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ:

«Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Ընդգծել եմ, որ հանրության տարբեր շերտերի ներգրավվումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար: Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը»,-գրել էր Գրիգորյանը:

Tert.am-ի փոխանցմամբ` ադրբեջանական ԶԼՄ-ն անդրադարձել է այս ձևաչափով հանդիպմանը, որում մասնավորապես ասվում է. «Ինչպես հայտնի Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական կառույցները պայմաններ են ստեղծել հանդիպումը զուտ երկկողմ ձևաչափով անցկացնելու համար։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դետալ, որը շուտով կարող է նորմալ դառնալ երկկողմ հարաբերություններում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի փորձագետները պարբերաբար հանդիպում են տարբեր նախագծերի և միջազգային միջոցառումների շրջանակներում։ Սակայն այս անգամ բոլոր մանրամասները քննարկվել են երկկողմանիորեն՝ ադրբեջանական ինքնաթիռի թռիչքից մինչև օրակարգի մշակումը, մամուլի հաղորդագրության տեքստը և օրակարգի այլ կետեր։

Возможно, это изображение один или несколько человек, Дворец Парламента, Румыния, Бранденбургские ворота и текст

Սա կարևոր է խաղաղության օրակարգի համար, քանի որ անկախ կազմակերպված հանդիպումների անցկացումը ստեղծում է լրացուցիչ հաշվետվողականություն և խթան խաղաղության գործընթացի համար։

Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխգործակցության շրջանակ է ստեղծել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցներ են ձեռնարկում ձեռք բերվածն ամրապնդելու և փոխհարաբերությունների մակարդակն ընդլայնելու ուղղությամբ: Սա հեշտ ճանապարհ չէ, քանի որ արտաքին հովանավոր չկա, ամբողջ աշխատանքն ընթանում է երկկողմ ձևաչափով։ Կառավարություններն արդեն բավականաչափ բովանդակություն են ստեղծել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին խաղաղ գործընթացին միացնելու համար։ Երկարաժամկետ խաղաղության և կայունության վրա կենտրոնացում կա:

Возможно, это изображение один или несколько человек, пальто и памятник

Հանդիպումը կազմակերպվել է բարձր մակարդակով, ապահովվել է անվտանգությունը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունից մինչև մեր հասարակություններում անհանգստություն առաջացնող թեմաներ: Քննարկվեցին խմբի նպատակները և հնարավոր համատեղ գործունեությունը: Հետաքրքիր էր, իհարկե, զբոսնել Երևանում, տեսնել այն ամենը, ինչ ուսումնասիրում և տեսնում ես ամեն օր տեղեկատվական ռեսուրսներով: Զբոսանքի ժամանակ նույնիսկ պատահաբար տեսա եթերից ծանոթ լրագրողին:

Возможно, это изображение карта и текст «Altitude Air Speed 7,100f ft Mach0.426 Mach 0.426 24.06 :4.06+0.48 +0.48 Keycorp (KEY) 17.38 17.38+0.42 +0.42 Outside Temp 49 49°F °F UWM Holdings Corporation Time to Destination 00:42 Ordinary Shares-C Yerevan Arrival:3:44PM Arrival: 3:44 PM Baku Departure: 3:00 Departure:3:00 PM»

Այո՛, որոշ հայկական կայքերում վիրավորանքներ և վրդովմունք են արտահայտվում…: Որոշ ադրբեջանական կայքեր կարծիք են հայտնում, որ համաձայնության հասնելը անհնար է։

Возможно, это изображение отрывной талон и текст «220 220CT25 > NOTS EVN3CKV001 435 Y 220CT MAMMADOV/FARHAD MAMMADOV /FARHAD 2200 YEREVAN (EVN) AKИ (GYD) ร FOW MaFutu»

Դա նորմալ է ներկա շրջանի համար, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի հասարակությունները ընտելանան կառավարությունների խաղաղ օրակարգին։ Պաշտոնական մակարդակով որոշումներ են կայացվում գործընթացն առաջ մղելու համար, և եթե տվյալ պատմական շրջանում առկա են պայմաններ իրավիճակի կայունացման և կայուն խաղաղության ձևավորման համար, ապա դրանից պետք է օգտվել»:

Տեսանյութեր

Լրահոս