Բաժիններ՝

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

Ֆրանսիացի ոստիկանները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել այն իրերի վրա, որոնք հանցագործնեը նետել են Լուվրի թանգարանը կողոպտելուց հետո հապճեպ փախուստի ժամանակ: Այս մասին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:

Քննիչների գնահատմամբ՝ սաղավարտի և ձեռնոցների վրա հայտնաբերված հետքերը կարող են դառնալ «առաջին խոշոր բեկումը 102 միլիոն դոլար գումարի թանկարեք իրերի գողության հետաքննության գործում»:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:

Լրատվամիջոցների տվյալներով՝ միայն կողոպուտից հետո է թանգարանում աշխատել ազդանշանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները կգտնվեն, իսկ մեղավորները կկանգնեն դատարանի առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031