Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին:
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։
Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է:
Ամանորը տանը նշելու՝ հյուրեր ընդունելու, հյուրասիրելու ու հյուրասիրվելու փոխարեն՝ շատերը գուցե այս տարի էլ նախընտրեն հավաքել ճամպրուկներն ու մեկնել վաստակած հանգստի: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ցուրտ եղանակ չսիրող մեր հայրենակիցների ամենասիրելի ուղղությունը շարունակում է մնալ Եգիպտոսը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան հայանքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։ Գործի շրջանակներում ձերբակալվել են նաև վերջինիս հանցակիցները, բաժնի վարիչին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում ավազակային հարձակում էր կատարվել։ Դիմակավորված երկու անձ մտել էին տարեց ամուսինների տուն, տանտիրուհու բերանը կպչուն ժապավենով փակել ու դանակի սպառնալիքով փող հափշտակելուց հետո փախել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է Տավուշի մարզի Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:
ՀՀարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք:
«Ucom» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառած 20 շրջանավարտներ բժշկական կազմի սպաների զորակոչի շրջանակում, մասնակցել են ծառայության վայրի ընտրության վիճակահանության, ստացել բժշկական ծառայության լեյտենանտի զինվորական կոչում և անցել զինվորական ծառայության ԶՈՒ զորամասերում:
Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը և կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։ Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում ծանոթանում է զինծառայողների նոր սննդակարգին:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21134» ավտոմեքենայի վարորդ՝ 25-ամյա Մելքոն Սարգսյանը, Մայակովսկի գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել են Տավուշի մարզի Կողբ համայնք:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին:
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում` հաճախ տոնական օրերին արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ Ամանորի գիշերը Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվում է Նռան օրհնության կարգ.