Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին Իրանին Իսլամական Հանրապետության քաղաքացին վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «Lifan X60» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031