Բաժիններ՝

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխա Երևանում մասնակցել է միջոցառումների

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։

Ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են Երևանում գործող «Մեգամոլ», «րևան մոլ»,«Գուդ թայմ», «Նեպտուն» ժամանացի տարբեր վայրեր: Փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, նկարվել գլխավոր տոնածառի մոտ։

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս