Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է սահմանային դիրքեր
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է Տավուշի մարզի Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։
Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Մեր հպարտությունները: Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ նրանց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։ Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը:
Խորհրդարանի նախագահը դիրքեր է այցելել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ: