Պատահար Երևանում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Գևորգ Գ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Հակոբ Գ.-ին դուրս են բերել արգելափակումից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031