«Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում, դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Արցախյան գոյամարտում զոհվել է ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքները։
Այսօր Երևանի ավագանու նիստում մտքերի փոխանակման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, որը հաշմանդամություն ունի, արձանագրեց, որ պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվն ավելանալու է, և պետք է պատրաստվել դրան:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոխվեց Հրաչյա Ներսիսյան փողոց 10ա հասցեում «Էլաս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը զեկուցեց.
Այսօր Երևանի ավագանու նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ հարգելով պատերազմում զոհվածների հիշատակը: Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Օրակարգում 8 հարց էր, որոնցից մեկը տեխնիկական պատճառներով հանվեց քննարկումից:
Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Հայոց պետականության պաշտպանները:
Երևանի ավագանու նիստը. ՈւՂԻՂ:
Ի՞նչ խնդիր է, արդյո՞ք կապ ունի ռազմական դրության հետ՝ 168.am-ի այս հարցադրումներին ի պատասխան՝ «Յուքոմի» -ից հայտնեցին:
Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Բանաստեղծ Հուսիկ Արան Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին անգործ չի նստում, նա շարունակում է ստեղծագործել՝ իր հույզերն ու ապրումները փոխանցելով թղթին:
Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի «Արցախի Մարդասիրական Հիմնադրամ»-ը սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 19-ը հավաքագրել է 300 հազար կանադական դոլար։
Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները:
Որդեկորույս մայր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարոգործական հիմնադրամի հինմնադիր-տնօրեն Կարինե Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախի Մարտունի քաղաքում սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորվել է:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:
«Մի բան էլ կցանկանայի ասել` բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություններ լսելով, կամ քաղաքում պտտվելով, մենք չենք օգնում, ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել, և պետք է լինենք»:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքում պլանավորվում է սկսել կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը, ինչը վերջնական հաղթանակը կդառնա համավարակի նկատմամբ:
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մեր անձնական երազանքներն ու նպատակները հօդս ցնդեցին, մեր երազանքները կապվեցին մեր զինվորների ու մեր հայրենիքի հետ»։
Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով սեպտեմբերի 27-ին վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակում դրական դինամիկա կա:
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան:
Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: