Բաժիններ՝

Իրավապահները Նոր Նորքի բնակարաններից մեկում թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 43-ամյա մի տղամարդու Մանուշյան փողոցի բնակարանում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող 15 գրամից ավելի քաշով զանգված, ինչպես և պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն զանգված՝ 30 գրամից ավելի քաշով։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930