Բաժիններ՝

Տղամարդը կահույքի արտադրամասից և մթերային խանութից գողություն էր արել

Հունիսի 6-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լուսինյանց փողոցի կահույքի արտադրամասից և մթերային խանութից գողություն են արել:

Օպերատիվ խումբը մեկնեց Լուսինյանց փողոց: Պարզվեց՝ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտել էին արտադրամասի պատուհանի ճաղավանդակը, գողացել աշխատանքային գործիքներ՝ տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս: Բացի այդ, արտադրամասի ներսից մթերային խանութի դռան փականը կոտրելով՝ գողացել էին մթերային և կենցաղային ապրանքներ:

Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Անհրաժեշտ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Այասու փողոցի 51-ամյա բնակիչը:

Հունիսի 8-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս