Նաիրիի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. հարուցվել է քրեական գործ
Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ:
Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում։
Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: