Երիտասարդ, միջին տարիքի մարդը, եթե շաքարային դիաբետ, ճարպակալում և տարբեր խրոնիկ հիվանդություններ չունի, ապա նրա դիմադրողականությունը շատ բարձր է։ Դիմադրողականությունն ընկնում է կողմնակի խրոնիկ հիվանդություններից։ Եթե դրանք չկան, մեր դիմադրողականությունը բարձր է, մեզ մնում է՝ օգնել մեր օրգանիզմին առողջ սնունդով։ Սնունդ, որը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով, բջջանյութով, այսինքն՝ միրգ, բանջարեղեն, բնական մթերքներ։
Գայանե Ղուկասյանն անչափահաս երեք երեխա ունի, նա օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողացել վճարել տան վարձը, որը մոտ 140.000 դրամ է կազմում, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղորայք չի կարողանում գնել:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատի նախագահին 2020 թվականի մարտի 17-ին, ժամը 13:00-ին նշանակված և դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ:
Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի իր վագոն-տնակից գողացել են դրամապանակը։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար-պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հայաստանից որոշ ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվում է, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը:
Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մարտի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Դալար գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 46 և 57-ամյա բնակիչների։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ։
Նախկին զինվորական Գառնիկ Գեղամի Հակոբյանը, ում երկու ոտքերն անդամահատված են, երկար ժամանակ սուր ցավերի պատճառով չի կարողանում աշխատել և տառապում է:
Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 18-ին աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին ուղարկվել է ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է միայնակ կենսաթոշակառուների, միայն կենսաթոշակառուներից բաղկացած, տեղաշարժման դժվարություններ, տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքների էլեկտրոնային ցուցակներ, որոնց կարիքների գնահատում կիրականացվի եռօրյա ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում նրանց կենցաղային բնույթի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար: Արդեն իսկ մշակվել է բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժավրություններ ունեցող, ռիսկի […]
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ս.թ. ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու պատգամավորները մարտ ամսվա համար տրամադրվելիք ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ հանձնակատարի գրասենյակը շարունակական կապի մեջ է հայ համայնքների հետ, և տեղյակ են կորոնավիրուսով վարակվածների մասին:
«Հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրած՝ Աջափնյակում մետրո կառուցելու գաղափարը, դրա կառուցման առաջարկներն ու էսքիզները քննարկման փուլում են»,- այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամը հարց ուղղեց նաև հարակից վթարային շենքերի ապագայի մասին:
Մարտի 19-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը:
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ:
Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեկատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։
Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ կառավարությունը քվեարկության չդրեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայությանը: Նախագծով նախատեսվում էր հատկացնել 26 մլն դրամ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ դպրոցահասակների շրջանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, բացի մարտի 14-ին գրանցված դեպքից։
«Նորքի ինֆեկցիոնում մահացած անձն այնտեղ է հայտնվել, քանի որ վիրուսի կասկած է եղել, որն էլ հերքվել է։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարտի 17-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացուն։