Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանման և մշտադիտարկման կազմակերպման մասին:
Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 4-ին և 5-ին՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:
Օրերս համացանցում լուր էր տարածվել, որ 15-ամյա մի տղա է կորել՝ Հրաչյան, հետո տարածվեց բոթը՝ փրկարարները Հրազդանի կիրճում ծառից կախված հայտնաբերել են որոնվող 15-ամյա Հ․Ն․-ի դին։
Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախի ինքնապաշտպանական մարտերին իր կյանքը տվեց նաև Հայաստանի լավագույն լուսային օպերատորներից մեկը, Հայաստանի երգի պետական թատրոնի լուսային օպերատոր Էդգար Համլետի Իրադյանը:
Փետրվարի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 144,2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա Արմեն Մոսինյանին և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:
«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գրական տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցասերներին հետաքրքրելու նպատակով «Անտարես» հրատարակչությունը 2021-ին լույս կընծայի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանություններ, հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով:
Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 45-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից փորձել է գողություն անել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին:
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կյանքը՝ աչքերում, աշխարհի ու մարդկանց հանդեպ միշտ սիրով ու անկեղծ ժպիտով․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արամ Մուրադյանի հարազատներն ու ընկերները փաստում են՝ Արամն իր 18 տարիներն ապրել էր այնպես, որ շատերին նույնիսկ մի ամբողջ կյանք չի բավականացնի։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:
Նրանցից մեկը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել:
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը փետրվարի 3-ից դադարեցնում է աշխատանքը:
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73» թիմի գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Աբրահամյանը:
ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք։
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպատակ ունի խոչընդոտելու խոսքի և մամուլի ազատությունը, և հորդորում առաջնորդվել բացառապես օրենքով։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+40C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-310C, առավելագույնը` +20…+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):
Պատերազմի հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 140 տուն մնացել է հակառակորդի վերահսկողության ներքո:
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը երեկ դատարանում, երբ քննվում էր նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը, հայտարարել էր, թե կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել․ «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»:
Շուշիում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվել է նաև Սպիտակի 43-ամյա բնակիչ Գևորգ Թանգաբեկյանը՝ անկատար թողնելով բազում նպատակները՝ կապված երեք երեխաների հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։
Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 5-ի գիշերը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։