Բաժիններ՝

Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն

Ալավերդի քաղաքում մոր կողմից Դեբեդ գետը նետված երկու տարեկան փոքրիկի վիճակը ծանր է: Նա գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նրա խոսքով՝գետից դուրս բերվելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն»,-նշված է գրառման մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930