4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում հրամանատարական կազմն ապրիլի 25-ին կատարել է ստուգայցեր:
Միքայել Միկա Մարգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որն Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չի աշխատում, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ժամեր առաջ հայտնել էր, որ իր տան հոսանքն անջատել են՝ պարտքի պատճառով:
Ապրիլի 27-ին, ժամը 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։
Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վաղը՝ ապրիլի 28-ին, կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում է մի շարք կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություն տալու հարցը:
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը նույնպեսմիացավ կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետությանն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ։
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Այսօր հնարավոր է՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթ կատարվի։ Սա նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադում։
Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:
Ապրիլի 14-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Տավուշի մարզի Ջուջևան-Բաղանիս գյուղամիջյան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Սկանիա» բեռնատարի։
«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է 27 ՀՀ քաղաքացի։ Նրանք չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու շուրջ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը 2020 թվականի ապրիլի 25-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշման երկու ամսով կալանավորվեց, մեղադրվում է կաշառք տալու համար: Առուստամյանին առաջադրված մեղադրանքի մասին որոշ մանրամասներ, առանց փաստերին անդրադառնալու և նախաքննության գաղտնիությունը խաթարելու, 168.am-ին հայտնեց Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը:
Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին լրացնել դիմումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում սոցիալական աջակցություն ստանալու համար։
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին օրերին «Հայփոստ»-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ»-ից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:
Ապրիլի 27-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Ապրիլի 26-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ի ժամը 08:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է 2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումներին՝ նշելով, որ իրենք իրագործել են ճգնաժամը որպես հնարավորություն թեզը:
Ապրիլի 26-ին, ժամը 22:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Կորոնավիրուսային համավարակը բազմաթիվ գյուտերի պատճառ է դարձել, որոնք մենք կօգտագործենք մոտ ապագայում, հայտնում է Вести-ն: Օրինակ՝ Իտալիայում մտածել են, թե ինչպես օդանավերի ինտերիերն ավելի անվտանգ դարձնել:
Ապրիլի 19-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի վարսավիրանոցից և օծանելիքի խանութ-սրահից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք: Փաստի առթիվ ապրիլի 21-ին հարուցվել էր քրեական գործ:
ԱՄՆ դաշնային առևտրային կոմիտեն հաղթել է Facebook ընկերության դեմ դատական գործը. սոցցանցը տնօրինող ընկերությունը 5 միլիարդ դոլար տուգանք պետք է վճարի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հունվարի 10-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա զարդեր: