Բաժիններ՝

Շիրակի թեմի առաջնորդին ՊԵԿ-ը դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կրկին փնտրում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:

«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն փնտրում է ՀԱԵ Շիրակի թեմի նախագահ Գևորգ Աջապահյանին…
Օգնեք՝ գտնեն…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սրբազանը:

Հիշեցնենք՝ նման մի նամակ էլ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը ստացել էր 3 տարի առաջ՝ 2019թ. հոկտեմբերին:

Կարդացեք նաև

«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին (!!!!), ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»,- 2019թ. հոկտեմբերի 4-ին գրել էր նա:

ՊԵԿ-ում, իհարկե, գրագիտության նոր բարձունքներ են նվաճում: Եթե 3 տարի առաջ Միքայել Սրբազանը Շիրակի թեմի տնօրենն էր, հիմա՝ նախագահն է:

168.am-ի հարցին՝ հիմա՞ ինչ են ուզում, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց՝ դատարան են կանչում:

Այլ մանրամասներ Շիրակի թեմի առաջնորդը չհայտնեց: Ցավալի է, բայց ազգային, մարդկային բարոյական անկման այս համատարած ֆոնին սա բոլորովին էլ զարմանալի չթվաց:

Իսկ մենք զարմանում ենք՝ ինչու են կտոր-կտոր հանձնում հայրենիքը, ու մարդիկ հաշտ են դրա հետ:

Տեսանյութեր

Լրահոս