«Հայրս երբեք խորհուրդներ չի տվել՝ նույնիսկ իր երեխաներին». Նիկոլա Ազնավուրը նշում է տարեդարձը
Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն օգոստոսի 5-ին նշում է 45-ամյակը:
«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան՝ մեջբերելով Նիկոլա Ազնավուրի՝ Շառլ Ազնավուրի մասին խոսքերը.
«Հայրս երբեք խորհուրդներ չի տվել՝ նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։ Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարողանալ շարունակել նրա մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով»։
Հիմնադրամը Նիկոլա Ազնավուրին շնորհակալություն է հայտնել նվիրումի և կատարած մեծ աշխատանքի համար։