«Դատաբժշկական փորձաքննությունն Արթուր Աջամյանի գործով առանցքային նշանակություն ունի, քանի որ այնտեղ հստակ նշվում են մարմնական վնասվածքները, մասնավորապես՝ բազմաթիվ քերծվածքներ՝ վաղեմության ժամկետներով:
Ապրիլի 25-ին, ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ առատ ձյան պատճառով վնասվել են Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի մի քանի տների տանիքներ. անհրաժեշտ է օգնություն։
Մահվան ելքով ՃՏՊ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին:
2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, ուղեկցել են Ծիծեռնակաբերդի բարձունք։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատի նախագահ Մարտին Լեմանը բանավոր ուղերձ է հղել հայ ժողովրդին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեսաուղերձով շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։
Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներ 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը և 28-ամյա Արտակ Բաբայանը տեղում մահացել են:
Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում, իսկ ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու հարցում:
Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանկյանին՝ իր բանաստեղծության հիման վրա «Հայաստան» երգը գրելու համար:
Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել:
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:
պրիլի 24-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի փողոցներից մեկում սողանքի հետևանքով ճանապարհի որոշ հատված անանցանելի է. վնասվել է ջրագիծը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ծաղկաբեր գյուղի մի տնակից գողացել են տարբեր իրեր՝ տուժողին պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։
Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ:
Հինգերորդ սերնդի անլար կապը (5G – 5-րդ սերունդ) հիմնված է տվյալների փոխանցման վրա` օգտագործելով էլեկտրամագնիսական ալիքներ: Նույնը, ինչ շարժական մյուս ցանցերում` 2G, 3G, 4G, հեռուստատեսություն և GPS:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ներկայացրել է 1915 թվականին Մեծ եղեռնից փրկված նախապապերի պատմությունը:
Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին պատմում է իր էրզրումցի տատի պատմությունը, կնոջ, որը թուրքերի աջակցությամբ կարողացել է փրկվել արյունահեղությունից:
Սննդի մատակարարման պատրաստակամություն հայտնած կազմակերպություններից այս փուլում 10 ընկերության հետ է Զբոսաշրջության կոմիտեն պայմանավորվածություն ձեռք բերել: Դրանք են «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ն, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, «Էրիզ» ՍՊԸ-ն, «Թուֆենյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն, «Արիես Լանչ» ՍՊԸ-ն, Արայիկ Աբրահամյան ԱՁ-ն, «ԵՆՅԱՆ» ՍՊԸ-ն, «ՖԵՐԱԿՕ» ՍՊԸ-ն, «ԱՍԱԴՈՐ» ՍՊԸ-ն:
Հայտնի է, թե ովքեր են «Ավրորա» մրցանակի 2020 թվականի հերոսները:
Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Նույն ինքնաթիռն Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացիների։
Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը:
1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների շարքում էին նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները: