Բաժիններ՝

46-ամյա տղամարդը բուժօգնության էր տեղափոխվել թափանցող վերքով

Օգոստոսի 3-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Դեղձուտ գյուղի Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակահարել էր 32-ամյա համագյուղացին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 4-ին 32-ամյա դեղձուտցին ներկայացել է Արտաշատի բաժին:

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս