Մայիսի 23-ին, ժամը 05:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին մայիսի 21-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել 33-ամյա Մահմոուդ Հ.-ն:
Խորհրդանշական է, որ Տաթևացին արդարությունը նմանեցնում է սերմի, որը ունի երկու հատկություն՝ մահ և կյանք․ ինչպես սկզբից հարկավոր է հերկել ու փափկացնել հողը, հետո սերմը ցանել, այնպես էլ հարկավոր է մարդու միջից հանել բոլոր մեղքերը, մաքրել հոգին, նոր «սերմանել գործ արդարութեան», քանզի «անհնար է առանց արդարութեան գործոց հանգիստ կամ արքայութիւն մարդոյ»։ Ինչպես սերմի մի հատիկից աճում են բազմաթիվ հատիկներ, այնպես էլ մի արդար գործից լինում է բազմապատիկ հատուցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:16-ին: Բերդ-Չինչին ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվել է «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան:
Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է։
«Թռչնի կերի ներկրումն ահավոր դժվարացել է: Բացի այն, որ բարձրացել են գները, տեղ հասցնելն էլ է խնդիր դարձել՝ մեքենաները կանգնած են Լարսում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Շուկայում վաճառվում է ջերմոցներում աճեցրած կարտոֆիլ, որի արժեքը սկսվում է 2 հազար դրամից։ Կարտոֆիլի նոր բերքը կլինի այս ամսվա վերջին և հաջորդ ամսվա սկզբին, որից հետո կարտոֆիլի գները շեշտակի կիջնեն։ Մեզ մոտ ցանքատարածությունները պակասել են, և դրան զուգահեռ՝ Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում վարում է տգետ քաղաքականություն, և արդյունքը բոլորը տեսնում են։ Կարտոֆիլն այսօր մարդկանց համար երկրորդ հացն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
«Օրինակ, Նուբարաշենի պոլիկլինիկան միանում է «Նոր Արեշ» պոլիկլինիկային, բայց Նուբարաշենը չի փակվում, որպես մասնաճյուղ աշխատում է: Սակայն ունենք «Թիվ 4 պոլիկլինիկա»-ն և «Թիվ 1 պոլիկլինիկա»-ն, որի դեպքում «Թիվ 1 պոլիկլինիկա»-ն փակվում է ու լրիվ մնում է «Թիվ 4 պոլիկլինիկա»-ի վրա: Մոտավորապես 50.000 և ավելի բնակչի սպասարկման հարց է առաջանում: Հասկանում եմ՝ դա արվում է, որպեսզի շենքային պայմանները բարելավվեն, տեխնիկապես զինեն, բայց արդյոք սա արդյունք կտա՞, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Մենք արդեն շատ բողոքներ ենք ստացել բնակիչներից:
Մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իշխանափոխությունից հետո Հայաստանին «մեծ հայրենադարձություն» խոստացած իշխանությունը շարունակում է դատարկել երկիրը։ Մի կողմից՝ սոցիալական վիճակը, մյուս կողմից՝ անվտանգության հետ կապված խնդիրներն ու անորոշությունը շատերին ստիպում են հեռանալ երկրից։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Մայիսի 21-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Ռուսաստանի Դաշնությունում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքեր չեն գրանցվել:
Ինչո՞ւ խոշոր նվիրատուները չեն ցանկացել, որ իրենց անունը նշվի այս ազգանվեր գործում՝ հայտնի չէ, հետևապես՝ հայտնի չէ, թե ո՞ր շրջանակներն են հետաքրքրված Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմամբ՝ գործարա՞ր, թե՞ այլ։
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 20-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից մի շարք գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցյալ օրը տենդի ախտանիշներով առնվազն 263 370 մարդ են հայտնաբերել, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,24 միլիոն՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:
Մայիսի 15-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ կտրած-ծակած վերքերով Մեծ Մասրիկ գյուղից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է քրեական գործի շրջանակներում:
Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ:
45-ամյա տղամարդու պայուսակից հայտնաբերվեց «ACETAMINOPHEN CODEINE» գրառմամբ 9 դեղահաբ: Ըստ նրա՝ հոգեներգործուն հաբերը ձեռք էր բերել այլ երկրում: