ՌԴ իրավապահների կողմից բռնաբարության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն ստորաբաժանման և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Էջմիածնում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 35-ամյա մի տղամարդու։
Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչությունում բռնաբարության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
35-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին ։