Բաժիններ՝

Շուրջ 150 միլիոն դրամի անանուն նվիրատվություն՝ «Իմ քայլը» հիմնադրամին

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին շարունակում են անանուն նվիրատվություններ փոխանցել. ուշագրավ է, որ անանուն են  խոշոր նվիրատվությունները, որոնք մեկ միլիոն դրամից ավելի են, իսկ մինչև միլիոն դրամի շեմը չհատող բոլոր նվիրատուների անունները հայտնի են՝  մեկ-երկու բացառություններով։

Եվ այսպես, «Իմ քայլը» հիմնադրամին կատարվել է շուրջ 150  միլիոն դրամի անանուն նվիրատվություն։

Նվիրատուների ցանկում իրենց անունը նշել չեն ցանկացել՝ ինչպես հիմնադրամին 47 միլիոն նվիրաբերած անձը, այնպես էլ՝ 37 միլիոն, 25 միլիոն, 8.5 միլիոն, 5 միլիոն դրամ նվիրաբերածները։

Ինչով է պայմանավորված այս գաղտնիությունը՝ հայտնի չէ, հատկապես, որ, ըստ «Իմ քայլը» հիմնադրամի առաքելության, «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված  են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ:

Ինչո՞ւ խոշոր նվիրատուները չեն ցանկացել, որ իրենց անունը նշվի այս ազգանվեր գործում՝ հայտնի չէ, հետևապես՝ հայտնի չէ, թե ո՞ր շրջանակներն են հետաքրքրված Հայաստանում մարդկային կապիտալի զարգացմամբ՝ գործարա՞ր, թե՞ այլ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս