ԿԺԴՀ-ում մեկ օրում տենդի ախտանիշներով ևս 263.000 մարդ են հայտնաբերել
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցյալ օրը տենդի ախտանիշներով առնվազն 263 370 մարդ են հայտնաբերել, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,24 միլիոն՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 1,48 միլիոն բնակիչ, 754 հազարը բուժում է անցնում:
Անցած օրը մահացել է երկու մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 65: Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբարման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Մայիսի 19-ին իշխանություններն արձանագրել են բարձր ջերմությամբ 262 270 դեպք եւ մեկ մահ: Ախտահարվածների օրական աճը կազմում է առնվազն 300 հազար չորրորդ օրն անընդմեջ, Կիրակի օրը Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտնել էին 392 հազար հիվանդների մասին, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը: