
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: