Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլորս ընկնելու ենք Աղավնոյի, Բերձորի բնակիչների օրը. զոհված զինծառայողի մայր
Ընդդմիադիր ուժերը միահամուռ կերպով հայ ազգի հետ միասին պետք է ոտքի կանգնեն. զոհված զինծառայողի տատիկ
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանը խոսել է ադրբեջանական ագրեսիային ի պատասխան՝ միջազգային իրավունքի գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին, անդրադարձել Ազգային ժողովի՝ այսօր ընդունած հայտարարությանը, ագրեսիայի եզրույթի ձևակերպմանը, այլ կարևոր թեմաների ևս:
Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:
Մեծ Բրիտանիայի վախճանված թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին, հրաժեշտ տալ ցանկացողների հերթն արդեն սկսել է Լոնդոնում ձեւավորվել դեռ նախքան նրա աճյունը քաղաք բերելը, չնայած այն բանին, որ հանրության հրաժեշտը միապետին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում սկսվելու է միայն սեպտեմբերի 14-ին:
«Երեկվանից երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը գիշերը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 24:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ԲԿ-ից հայտնում են, որ Վարդենիս հասած բժիշկներն անմիջապես անցել են իրենց բուն առաքելությանը:
Սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ իր որդին՝ Դավիթը, վիրավոր է և գերի է ընկել:
Հլը ձեռդ քաշի, գլուխդ կպոկեմ.լարված իրավիճակ՝ ԱԺ-ի մոտ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ից 13-ը գիշերը ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում էր սանձազերծել ՀՀ մի շարք տարածքների ուղղությամբ, այդ թվում` Վարդենիսի: Այստեղ մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան:
Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: […]
Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»: «Բերդ» պարային անսամբլ
91 տարեկանում մահացել է ֆրանկո-շվեյցարացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը։
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը նախ տեղեկացրեց, որ նույն առաջադրանքը, բայց ժամկետային առումով՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով հաստատվել է ավագանու 2020թ. դեկտեմբերի որոշմամբ: Ըստ էության, նրա խոսքով, էական ոչ մի բան չի փոխվել, բացի մի քանի խմբագրական խնդիրներից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։
Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Նախաքննությունը շարունակվում է։
Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է։ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին news.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:
Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։