Բաժիններ՝

«Մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում դատարկվեց․․․»․ Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլի ղեկավար Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում դատարկվեց: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930