Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կառավարությունը նախատեսում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի հարթակում։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 28-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։
Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետեւյալը.
Հայաստանի բանակի հաղթանակների խոսնակ, լրագրող Արմեն Դուլյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 18:00-20:00 «Զոլեր» Սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում (Շահումյան):
Գիտեմ՝ կկարոտես ու կփնտրես ինձ ամենուր, բայց մի որոշ ժամանակ հետո միգուցե մոռանաս, չէ որ ընդամենը 4,5 տարեկան ես, բայց մի բան հաստատ կհիշես, որ ես քեզ անչափ շատ էի սիրում: Ես մեկնեցի Արցախ քեզ համար տղաս ու քեզ թողնելը ամենամեծ ցավն էր ինձ համար, բայց այդպես էր պետք, դու դա կհասկանաս, երբ մեծ տղա դառնաս:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 11։20-ից մինչև հունվարի 21-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Հարազատներն այցելում են նահատակների շիրիմներին
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
#ՀԻՄԱ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐԸ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Հայրենիքը… Հայրենիքը դու ես քո ապրած ժամանակի մեջ: Կա էդ ժամանակի մեջ քո ծննդյան ճիչը, քո կյանքի երգը, կյանքի քո կարոտը, քո շառաչուն ընդվզումը ու տիրական համբերությունը, կա քո մահվան թառանչը, հավերժորեն կա քո ժամանակը հայրենի տարածքների վրա:
«Արմավիր» ՔԿՀ-ում այս պահին երեք կալանավոր հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հունվարի 27-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում հացադուլում գտնվում է 3 կալանավորված անձ, որոնցից երկուսը հացադուլ են հայտարարել հունվարի 22-ից, իսկ մեկը՝ հունվարի 24-ից։
Մանսուրյանական շաբաթ՝ Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի համատեղ նախաձեռնությամբ Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ,նրա ստեղծագործությունները մեկ շաբաթ կհնչեն մետրոպոլիտենի կայարաններում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը:
Պարտադրում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել՝ ոչ մի նորմալ պայման չստեղծելով դրա համար։ Քիչ է՝ մարդիկ հազար ու մի քաշքշուկների միջով պիտի անցնեն, մի բան էլ գումարներ պիտի ծախսեն դրա վրա։ Խնդիրը նույնիսկ գումարը չէ կամ եկամուտների հայտարարագրումը, խնդիրն այն թափթփվածությունն ու անկազմակերպվածությունն է, որի միջով պարտադրում են անցնել հարյուր-հազարավոր քաղաքացիների։
Հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հանրապետության տարածքում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:
Նշենք նաև, որ 2025 թվականի հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը, առանձին շրջաններում՝ մինչև 5-10%, իսկ ամսական միջին ջերմաստիճանը բարձր է նորմայից 1-2 աստիճանով:
168.am-ի տեղեկություններով` պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության հերթական դեպքն է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզում։
Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին: Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները։
Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում է տարաբնույթ մեխանիզմներով, սակայն դրանք բոլորն էլ իշխանությունը մատուցում է «բարեփոխումներ» կոչվող սոուսի տակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին: