ՔԿ-ն՝ Դավիթ և Միքայել Մինասյանների տանը խուզարկություն իրականացրած քննիչի ազատման մասին

ՀՀ Քննչական կոմիտեն չի հերքում, որ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից, սակայն աշխատանքից ազատման պատճառները չեն մեկնաբանում։ Համենան դեպս խոսնակը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ձեռնպահ մնաց մեկնաբանությունից։

Նշենք, որ Դավիթ և Միքայել Մինասյանների տան խուզարկության օրը բնակարան էր մուտք գործել նաև լրատվամիջոցներից մեկը, և քննիչը լրագրողի հարցին ի պատասխան հաստատել էր, որ տանը արգելված որևէ բան չի հայտնաբերվել։ Արդյոք դա է պատճառը՝ քննչականը չմեկնաբանեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքից ազատված տվյալ քննիչը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդին է, որի հետ միասին ազատվել է նաև նրա պետը։

18-ի ամյա Դավիթի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանաքը, սակայն այսօր նա կրկին գիտակցության կորուստ է ունեցել ու տեղափոխվել «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930