Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Վերջը ձերը արեցիք էլի` ալիևի զավակներին ընդունեցիք, կերակրեցիք, հարգեցիք պատվեցիք, բայց այդքանի մեջ մի բան մոռացաք հարցնել դրանց, դրանք պապ ունեցել են, որ իրենց պապական հողերից ու քաղաքներից են խոսում:
Չելսի Քրիստը ցատկել էր Մանհեթթենի բարձրահարկ շենքերից մեկի 60-րդ հարկից` վերջ տալով կյանքին: Ըստ որոշ աղբյուրների` բավականին լուրջ հաջողությունների հասած Չելսին վերջ է տվել կյանքին սոցիալական մեդիայի պատճառով: Այս խնդրի շուրջ «Ամերիկայի Ձայնը» զրուցել է հոգեբան Նորա Շիթիլյանի հետ:
Նույն օրը քննիչի կողմից ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է:
Այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկված անձանց հետ:
Անհայրենիքներ, ամոթ ձեզ. քաղաքացիները` Մարիոթի մոտ հավաքված մարդկանց ցրող ոստիկաններին
Երկիր մեդիայի լրագրողին ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել ոստիկանություն. Գեղամ Մանուկյան
Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ավարտին ադրբեջանցի պատվիրակներին ուղեկցել են Երևանի «Սալոն» ռեստորան, որտեղ վերջիններիս տրվել է ընթրիք:
«Երեմյան Փրոջեքթսը» միավորում է «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանները, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանները և «Սիզընս» նախագծերը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին
Այսօր ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:
Հայաստանի կինեմտոգրաֆիստների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հոբելյանի՝ ծննդյան 84-ամյակի կապակցությամբ:
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Հիսուսի արձանի ավելի քան 200 նախագիծ կա. հաղթողը կորոշվի փուլ առ փուլ
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողները շարունակում են պայքարել, որպեսզի իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցվի, քանի որ վտանգելու է ինստիտուտի աշխատանքը: Ավելին, ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:
«Յասաման» ռեստորանը չեղարկել է Հայաստան ժամանած ադրբեջանցիներին հյուրընկալելու ու հյուրասիրելու պայմանավորվածությունը. տեղեկությունը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հանրայնացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը փետրվարի 1-ից Արցախի Հանրապետությունում է՝ ստացիոնար բուժման մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 14-20-ը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին փետրվարի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 172 զանգ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Զինվորին անգամ վերականգնողական զորամաս չեն տեղափոխել, ինչպես դա արվում էր մյուս դեպքերում։ Սա ինչ անմարդկային վերաբերմունք է;
Փետրվարի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Դեբեդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր:
Համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցույթն ամփոփել է փետրվարի 20-ին, սակայն վերջնական որոշում չեն կայացրել: Խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երիտասարդի կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
«Շատ անկեղծ կլինեմ. Ես որոշակի հույս ունեի, որ այսպիսի հարցի վերաբերյալ ներքաղաքական օրակարգ չի լինելու, քանի որ ինքնին տեքստը այնպիսին էր, որ այն ուղղված էր բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմին: Այսինքն՝ այս հայտարարությունից կարող էին նեղսրտել միայն այդ երկու պետությունները՝ իրենց ժողովուրդներով հանդերձ»:
Դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: