
Մեքենայի դիմապակին կոտրվել է, բեկորները վնասել են ուղևորի դեմքը. վրաերթի ենթարկվածը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու:
Մեքենայի դիմապակին կոտրվել է, և բեկորները վնասել են 26-ամյա ուղևորի դեմքը: Վրաերթի ենթարկվածը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: