
Ստեփանակերտում մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր: