Թուրքիայում ձերբակալել են 104 անձի՝ ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար
Թուրքիայի իրավապահ մարմինները 30 նահանգում ձերբակալել են 104 անձի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու համար․ ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի՝ X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ։
«Հետաքննությունը պարզել է, որ նրանք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին՝ կազմակերպության հետ կապված անձանց և կեղծ բարեգործական հիմնադրամների միջոցով, ինչպես նաև զբաղվել են ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ սոցիալական ցանցերում», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են, ի թիվս այլ վայրերի, Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում, Կոնիայում և այլ նահանգներում։

