Բաժիններ՝

Մյանմայում պայթյունների հետևանքով 5 պետական ​​ծառայող է զոհվել

Մյանմայի՝ Թաիլանդի հետ սահմանամերձ Մյավադի քաղաքի պետական հաստատությունում տեղի ունեցած պայթյունից զոհվել են առնվազն 5 պաշտոնյա և անվտանգության ծառայության աշխատակից, իրավապահ մարմինների ևս 11 ներկայացուցիչներ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ առաջին երկու պայթյունները որոտացել են շենքում, որտեղ տեղակայված են ոստիկանության բաժանմունքն ու վարչակազմի գրասենյակը, սակայն ոչ ոք չի տուժել։ Այնուհետև, երբ իշխանություններն անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկում, գործարկվել է ևս երկու պայթուցիկ սարք, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ մեկ զինծառայող, երկու ոստիկան և վարչակազմի երկու պաշտոնյա։ Իրավապահ մարմինների ևս 11 ներկայացուցիչներ վիրավորվել են:

Ոստիկանությունում հաստատել են միջադեպի փաստն ու տուժածների թվաքանակը, սակայն մեղավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Մյանմայում իշխանությունը գրաված խունտան կատարվածի պատասխանատու է անվանել հեղափոխության դեմ հանդես եկող «Պաշտպանության ժողովրդական ուժերին» և երկրի զինված ուժերի դեմ պայքարող անջատողական էթնիկ խմբավորմանը՝ «Կարենի ազգային ազատագրական բանակին»։

2021 թ. փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները երկրում հայտարարել էին արտակարգ դրություն սահմանելու և երկրի ընտրված ղեկավարությանը հեռացնելու մասին։ Բանակի ներկայացուցիչները հայտարարել էին 2020 թ. նոյեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, որոնց արդյունքներով հաղթել էր «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցությունը։ Այդ ժամանակվանից ի վեր Մյավադին դարձել է երկրի զինված ուժերի և ժամանակավոր կառավարության միջև բախումների կենտրոն, և դա տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել է փախչել Թաիլանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս