
Հայաստանի տարածքում կա փակ ճանապարհ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։