Վանաձորում ձերբակալել են դպրոցներից մեկի 43-ամյա փոխտնօրենին, նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ
Տարոնի քրեական հետախույզները տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: