Բաժիններ՝

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սեպտեմբերի 3-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս