Բաժիններ՝

Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, ծխացող օջախներ չկան, այրվում է մոտ 48 հա խոտածածկույթ:

Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, 5 փրկարարական ծառայող և Մարտիրոսի հրշեջ-կամավորական խմբից 3 կամավոր։

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս