Ո՞ւր կորան հրապարակի զանգերը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին
Երեւան 19, Բաղրամյան 58շ., բն.70
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններից
Դիմում
Հարգելի պարոն Հարությունյան
ՀՀ Կառավարության տան ժամացույցի աշտարակի սյունազարդ սրահում էր տեղադրված 15 րոպեն մեկ հնչող 5 թե 6 զանգ: Նայեք լուսանկարներին, չկան բարակ եւ հյութեղ ձայներով հնչող երաժշտական ղողանջը եւ օրվա ժամը հիշեցնող թավ զանգը:
Հիշեցման կարգով․ այդ զանգերը Հանրապետության հրապարակի սրտի բաբախյունն էին. առավոտյան ժամերին զարթուցիչ էր, երեկոյան ժամերին՝ երեխաների համար օրորոցային մեղեդի:
Երկու հարց.
1. Ո՞ւր են զանգերը:
2. Չե՞ք կարծում, որ այդ զանգերը վերակենդանացնելու, ամենօրյա դարձնելու պահը նույնիսկ կորցրել ենք…
Հարգանքներով՝ Մարտին Ասլանյան Արամայիս Ասլանյան
Հ.Գ․ Հանրապետության հրապարակը ստորացվել է Նարեկ Սարգսյանի «ակտիվ սիլուետներով»: Գուցե զանգերը վերականգնելով՝ հրապարակի հեղինակությունը գոնե մասամբ վերականգնվի: