Սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատի մանկապարտեզներից մեկի 14 սան
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 22.35-ին «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաներն Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, որոնց մոտ տուն վերադառնալուց հետո սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: