Իտալիայում առգրավվել է Էկվադորից Հայաստան տեղափոխվող շուրջ 2,7 տոննա կոկային. «Հետք»
Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկայինի՝ ռեկորդային 2734 կիլոգրամ խմբաքանակ, որը, իտալական կողմի պնդմամբ, Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան։ «Հետք»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իտալիայի ֆինանսական գվարդիայի տարածած հաղորդագրությանը։
#BREAKING #ITALY #ITALIA #ECUADOR #ARMENIA
🔴 ITALY :#VIDEO ITALY SEIZES 2.7 TONS OF COCAINE PLANNED TO BE SHIPPED TO ARMENIA!
Drug was in containers with bananas, arriving from ECUADOR. #BreakingNews #UltimaHora #Drugs #Cocaine #Narcos #Cocaina pic.twitter.com/65cDIWdhNo
— LoveWorld (@LoveWorld_Peopl) May 16, 2023
Արգելված բեռը առգրավվել է Կալաբրիայի մարզի հարավում գտնվող Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում, 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ: Այդ երկու կոնտեյներները վրացական Բաթումիի նավահանգստով Էկվադորի Գուայակիլ քաղաքից տեղափոխվում էին Հայաստան։
«Կոկայինը հայտնաբերվել է<…> Ջոել շան կողմից՝ բարդ սկաներների հետ միասին։ Առգրավված թմրանյութը, որը պարզվեց, որ գտնվում է չափազանց մաքուր և կատարյալ վիճակում, թմրավաճառներին կբերեր ավելի քան 800 միլիոն եվրոյի եկամուտ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ թմրանյութի տեղափոխման և հետագա վերացման համար գործի է դրվել ֆինանսական գվարդիայի ավելի քան 30 աշխատակից։
2021 թվականի հունվարից ի վեր այդ նավահանգստում առգրավվել և ոչնչացվել է մոտ 37 տոննա կոկային։