Բաժիններ՝

Ալավերդիում ձորն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:46-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ)։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031