
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում. կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին «Ֆորդ-Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 29-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: