Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.08 դրամ:
Հանրապետության տարածքում հունվարի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հիմար են էլի. մտածում են` Հայկ Մարությանին ցբխեն, մարդիկ տրանսպորտային փաթեթը կգնեն. չեն գնելու. Մարության
Մեկ ուղի, և մեկ դուռ կա դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց՝ մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք:
2024 թվականի դեկտեմբերի տվյալներով` ամսական աշխատավարձ ստացողների թիվը տարեցտարի աճել է, սակայն ամսական կտրվածքով՝ նվազել է։
ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում չի արձանագրվել, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունոըմ և նույն գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ու հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն են։
Հունվարի 26-ին, ժամը 14։37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Իսակովի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Այսօրվա վիճակը հիշեցնում է Եղեռնի ճանապարհին Աստվածաշունչը հագուստի տակ պահած, ինքնությունը չկորցնելու ցանկությամբ, մահվան դեմ մաքառող հային։ Մեզ համար մեծագույն արժեք հայոց բանակը դավաճանաբար կործանեցին։
Հունվարի 26-ին հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Իշխանությունները ևս վերջին 6 տարիների ընթացքում շատ են խոսել այս խնդրի մասին, իսկ ի՞նչ է փոխվել իրականում։ Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում 2018-2024 թվականների ընթացքում ունեցել ենք 2034 տոկոսով աճ։ Սա՝ առավել առարկայական․ 2024 թվականին ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքները կազմել են 7,13 տրիլիոն դրամ: Ու այս ամենը մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, երբ վերջին 6 տարիներին տեսել ենք պատերազմ, ունեցել ենք հայրենիքի կորուստ ու տեղահանված հայրենակիցներ»։
Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։
Հունվարի 26-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նարեկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում:
«Օրինակ, ես իմ ամենասարսափելի երազում չէի կարող պատկերացնել, որ կարող է մի գեղեցիկ օր ոտնձգություններ լինեն «Հայաստանի փոքրիկ երգիչների» հանդեպ։ Նախ, քանի որ այն վաղուց արդեն ազգային արժեք է և տասնամյակներ մեր պետության մշակութային խորհրդանիշ է համարվում, հետո էլ՝ երեխաներ են, այնուամենայնիվ, երեխաների հանդեպ հայերն այլ վերաբերմունք ունեն»։
Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Խորհուրդ է տրվում օգտագործել առատ հեղուկներ, վիտամիններով հարուստ սնունդ։ Եթե ջերմությունը բարձր է՝ ընդունել որևէ ջերմիջեցնող։ Սակայն, եթե գանգատները պահպանվում են 5 օրից ավելի, ավելանում է խեղդող հազը, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի` Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում:
Այս տարի վարչապետի աշխատակազմը դարձյալ կօգտվի «Ռումորս» ՍՊԸ-ի տրամադրած Էլեկտրոնային տեղեկատվական ծառայություններից։ Ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքվել է օրերս, որով ընկերությունը ստանձնել է 2025թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ը հայկական լրատվական կայքերի հրապարակումների տվյալների վերլուծության և Անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերով հայկական լրատվական կայքերի հրապարակումների մոնիթորինգի ծառայությունների ծրագրային ապահովումը՝ 600.000 ՀՀ դրամի շրջանակներում։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։
Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: