Բաժիններ՝

2023 թվականի 11 ամիսներին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով

2023 թվականի 11 ամիսներին հանցագործությունների ընդհանուր թիվը 2022 թվականի համեմատ աճել է 5,3 տոկոսով կամ 1771 դեպքով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա 11 ամիսներին Հանրապետությունում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը։

«2022 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 33 հազար 281 դեպք, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում 35 հազար 52։ Սպանությունները 2022-ի համեմատ նվազել են 7-ով, խարդախության դեպքերն ավելացել են 342-ով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճը կազմել է 226: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ավելացել է 2354 դեպքով, զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը՝ 300-ով, կաշառքի աճը՝ 340-ով»,- ասաց Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս