«Մեզ խելք մի սովորեցրեք, մենք ստորագրություն այդ թղթի տակ չենք դնելու». «Գոյի» ղեկավար Արթուր Սահակյան

Այսօր «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրենը ստորագրելու է փաստաթուղթ՝ թատրոնը Սունդուկյան թատրոնին միացնելու համար։ «Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր վաղ առավոտից ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով չգնալ ապօրինությունների։

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հավաքը բացարձակ խաղաղ քաղաքացիական հավաք է։

«Մեր պահանջը մեկն է, մեր տունը չքանդել, մեր աշխատելու իրավունքը, ազատությունը մեր ձեռքից չխլել, իրենց ասած` լավությունը չանեն։ Իրենք առ այսօր որևէ բան չեն ստեղծել, զբաղված են միմիայն քանդելով։ «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է, արվեստի օջախն է։ Մեր պահանջն այն է, որպեսզի մենք կարողանանք ազատ ստեղծագործել մեր հայրենիքում, մեզանից չխլեն հայրենասիրության զգացմունքը։ Մեր կողմից արգելվում է՝ մեզ խելք չսովորեցնել։ Այսօր կանչել են նորանշանակ տնօրենին, հաշվապահին և կադրերի բաժնի տեսուչին, որպեսզի այսօր ստորագրեն, որ մենք համաձայն ենք Սունդուկյանի հետ միավորվելուն, սա իրենց պլանն է»,- նշեց Արթուր Սահակյանը։

Ըստ նրա, թատրոնի ստեղծագործական անձնազմն իր ստորագրությունը դրել է դատարանի հայցի տակ։ Հետևաբար, ստորագրելու այլ բան չունեն։ Եթե այդքան բանն անհասկանալի է, ապա թատրոնի փաստաբանը կբարձրանա ԿԳՄՍՆ և կվերաշարադրի պահանջը։

Կարդացեք նաև

«Փորձում են ինչ-ինչ ձևով մեզանից կորզել այդ ստորագրությունները, հնարավոր է՝ հաշվապահը և կադրերի բաժնի ղեկավարը չներկայանան, և նրանք անպասելիորեն ազատվեն աշխատանքից, ինչպես աշխատանքից ազատվեց մեր տնօրենը՝ առանց զգուշացնելու։

Դա մեր տունն է, մենք չենք պատրաստվում մեր տունն ազատել։ Այսօր արտասահմանյան դեսպանատներ ուղերձ է գնացել՝ աջակցման խնդրանքով, քանի որ, մեր համոզմամբ՝ այս իշխանությունն առանց նրանց հետ խորհրդակցելու՝ որևէ քայլ չի անում»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա  գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել են միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս