Նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը եւ այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:
Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը լուռ են, Պետրոսյանն օրերս տված մամուլի ասուլիսի ժամանակ հռչակեց հանձնախմբի առաջնահերթությունները
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»:
Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունիսին։ Նա այն պաշտոնյաներից է, որ, թեեւ եղավ իշխանափոխություն, եւ փոփոխվեց ամբողջ կառավարական համակարգը, նա, միեւնույնն է, մնաց նույն ոլորտում եւ չընկավ ոլորտից ոլորտ։
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ամենայն հավանականությամբ, «սովորական մահկանացուներին» աշխատանքի չեն կանչել, որ լրացուցիչ ռեսուրս չծախսեն, ասենք, նրանց ստուգելու, հետեւելու վրա
ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։
Իսկ «Մայր Հայաստան» շարժումից համախոհները «ձեռքերը լվանում են», որովհետեւ վերջիններս ասում էին, որ գալիս են իշխանափոխության, բայց, կարծես թե, դեմ չեն քաղաքապետարանում ընդդիմադիր ավագանի աշխատել։
Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ:
«Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել:
Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։
Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր ձեւաչափով զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Երևանի նախկին քաղաքապետ ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով:
Արցախում գտնվող մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի ոստիկանները փակել են բոլոր լքված տների դարպասները եւ թույլ չեն տալիս անգամ իրենց մարդկանց մտնել այս կամ այն տուն` ավարի նպատակով:
Իշխանության մեջ գտնվողների թվում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ ավերածություններ են արել երկրում, եւ որքան մեծ է այս իշխանությունների մեղքը հայ ժողովրդի առաջ, բայց նրանց մի մասը զբաղված է փող աշխատելով` համարելով, որ իր պատասխանատվության չափը փոքր է, եւ ցանկացած պահի կարող է «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», հետո մի որեւէ անկյունում ծվարած ապրել՝ լինի Հայաստանում, թե արտերկրում:
Այս «ռակիրովկաները» Փաշինյանն անում է, որ Ավինյանին զրկեն ավագանիում կուռ հենարան ունենալուց։ Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին։ Այդ օրը տեղի կունենա նաեւ ինաուգուրացիան։
Հետաքրքիր է՝ հրապարակվելիք աուդիտորական եզրակացությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհամարի՞ արժանահավատ։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել;
Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ իշխանություններին զայրացրել է այն տեղեկությունը, որը մենք հաղորդել էինք` Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել եւ, ի թիվս այլ հարցերի, գնահատականներ հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին, ինչպես նաեւ՝ պայքարը շարունակելու մասին խոսել։
«Հանրային ձայն» կուսակցությունը եկավ և քվորում ապահովեց, բայց դեմ էր քվեարկել Տիգրան Ավինյանի թեկնածությանը:
Շատերն են հասցրել նկատել, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա իրականացրած հարձակումը, ապա և Արցախի բռնի հայաթափումը փաշինյանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կապակցել ԱՀ-ում նախագահի փոփոխության հետ: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն այս օրերին ջանք չէին խնայում՝ տարածելու և հանրային ընկալման տիրույթում «մեխելու» համար մի թեզ, ըստ որի՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ պատճառով Ադրբեջանը հարձակվեց:
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց կարճ ժամանակ անց 100 հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցները ադրբեջանական իննամսյա տոտալ շրջափակումից հետո բռնի տեղահանվեցին Հայաստան: Դարեր շարունակ հայկական Արցախը մնաց թշնամու երախում, մարդիկ Արցախում թողեցին իրենց տները, թշնամուն մնացին պատմամշակութային բազմաթիվ կոթողներ: Սրան զուգահեռ դեռ հարկ կլինի մանրամասն հաշվարկել, թե ինչ մեծաքանակ ներդրումներ են արվել Արցախում, որոնք ևս մնացին թշնամուն:
Ստորագրված փաստաթղթի այդ կետերից ո՞ր մեկն է կատարվել: Հիմա այս մի ստորագրված փաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու:
Օրերս Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդունել էր Լեհաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լիբիայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, սակայն այդ արարողությանը չի մասնակցել ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով իր հավատարմագրերի պատճենը Լեհաստանի ԱԳ նախարարին էր հանձնել դեռեւս սեպտեմբերի 15-ին, որը պետք է փոխանցեր երկրի նախագահին, եւ վերջինս պետք է ընդուներ նորանշանակ դեսպանին, որ նա սկսեր աշխատել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի դատախազը հետեւողական ջանքերով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում եւ կալանավորում: