«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։
Մի քանի անգամ առիթ եղել է անդրադառնալու այն հարցին, որ ՏՏ ոլորտում էական խնդիրներ կան կուտակված, և որ լուրջ դժգոհություններ են հասունանում: Սակայն պարզվում է՝ այս դաշտում վիճակն անհամեմատ վատ է, քան նույնիսկ փորձագետներն են ներկայացնում: Ի մասնավորի, դրա մասին էր վկայում նաև այս տարվա հոկտեմբերին կայացած «Digitec»-ը, որն այդ տեխնոլոգիական ցուցահանդեսի պատմության մեջ ամենաաղքատիկն էր:
Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Արգենտինայի նախագահական ընտրությունների վրա, որտեղ էքսցենտրիկ տնտեսագետ Խավիեր Միլեյն ընտրվեց նախագահ: Նրան շատերն անվանում են «Արգենտինայի Թրամփ» կամ «Արգենտինայի Բորիս Ջոնսոն»:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Եթե գաղտնալսումների մրցույթ կազմակերպվեր աշխարհում, ապա Հայաստանի իշխանությունները հաստատ առաջին տեղը կզբաղեցնեին։ Նրանք շարունակ կատարելագործում են գաղտնալսումների համակարգերը, նոր տեխնիկա են բերում եւ նորանոր կառույցների են գաղտնալսելու հնարավորություն ընձեռում, որ խաչաձեւ ստուգումներով պարզեն, թե գաղտնալսող կառույցները՝ ԱԱԾ-ն, հակահետախուզությունը, հակակոռուպցիոնը եւ այլն, ինչ են խոսում իրենց մասին եւ ինչքանով են ստացված տեղեկատվությունը զեկուցում իրենց։
Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով… Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի
Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու հերթական նիստը, որի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ` արդյոք հնարավոր կլինի քվորում ապահովել, թե` ոչ:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ում բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող քրեական գործերի, կալանավորվածների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ավելին, իրավաբանների համոզմամբ, քաղաքական նպատակներով իրավական գործիքակազմի կիրառումը հասել է, քպականների սիրելի բառապաշարով ասած, աննախադեպ չափերի:
Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։
Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական եւ այլ խնդիրներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան բռնի տեղահանվելուց հետո Արցախի խորհրդարանը նիստ չի հրավիրել.
Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է:
Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների եւ ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։
Նշենք, որ երեկ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, նա ճամպրուկային տրամադրություն ունի։ Ուժային համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ընկերոջ` Աշոտ Զաքարյանի տեղին է հավակնում Երեւանի նախկին ոստիկանապետ, փրկարար ծառայության նախկին տնօրեն Արմեն Գասպարյանը։
Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող։
Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։ Մեզ ասացին, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»:
Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գույքն ընդունելու եւ այն ներքին գործերի նախարարությանն ամրակցելու հարցը։
Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։ ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։
ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջեւ այս տարի կնքվել է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։
Իսկ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն ինքն էր քննադատում «պադավատապետությունը», պետության հաշվին ծախսված գումարների անարդյունավետությունը. հիմա նա անձամբ է վատ օրինակ ծառայում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած օրերին համացանցը ողողվեց ՀՀ պատգամավոր կանանց լուսանկարներով, որոնք Իսլանդիայում մասնակցում են կին առաջնորդների հերթական ֆորումին։ Ռեյկյավիկ են մեկնել ՔՊ-ականներ Տաթեւիկ Գասպարյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաեւ իր թիմակիցները, որ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլեւ հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին:
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:
«Հայաստան» հիմնադրամի ղեկավարությունն ակտիվ շրջագայությունների մեջ է։ Բայց մեկնել են այնտեղ, ուր, ենթադրվում է, նրանց ամենաքիչն են ուզում տեսնել՝ ԱՄՆ։
Կուսակցությունից վստահեցնում են, թե «նկատելիորեն մեծացել է ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը, նախկին «վտակները», որոնք18-ից հետո հեռացել էին «մայր գետից», նորից հուն են վերադառնում, իսկ բնակչության թիվ մեկ մտահոգությունը կապված է երկրի անվտանգության հետ, մարդիկ Հայաստանի նկատմամբ հարձակման վտանգ են զգում եւ կարծում են, որ Փաշինյանն այդ վտանգները չեզոքացնելու համար մեծ զոհաբերությունների է գնալու: