Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ. «Ազգ»

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում ժամը 19.15-ին հրավիրված հիշատակի գլխավոր երեկոյին գլխավոր բանախոս Լուիս Մորենո Օքամփոն բացեց մի դուռ, որ Գերմանիան ճանաչում է… Նյուրնբերգից: Եւ երբ մասնագիտությամբ իրավաբան կանցլեր Շոլցը ապրիլի 26-ին սեղմում էր Ալիեւի ձեռքը, իսկ մասնագիտությամբ իրավաբան Կանաչների կուսակցության ներկայացուցիչ ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը (երրորդ ուրացողը) նույն օրը Ալիեւին ողջունելով հայտարարում, թե «COP29 -ը Բաքվում անցկացնելը դիտարկում է որպես Հարավային Կովկասում լավ ապագայի հնարավորություն», տեղյակ էին, որ սուրբ Պողոսի տաճարում հնչել է նախազգուշացումը՝ «109 տարի հետո, Հոլոքոսթից եւ 1948-ի Ցեղասպանության կոնվենցիայից հետո, Գերմանիայի կառավարությունը, որպես կոնվենցիան ճանաչած կողմ, իրավական պարտականություն ունի կանխելու ցեղասպանությունը: ԼՂ հայերին անվտանգ վերադարձի երաշխիք պիտի տրվի, իսկ նրանց բանտված առաջնորդներին՝ ազատարձակում Բաքվի բանտից», ինչպես իր ելույթում զգուշացրեց Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի նախկին գլխավոր դատախազ Մորենո Օքամփոն:

«Ալիեւին եւ Ադրբեջանին Գերմանիայի հատկացրած ցանկացած օգնություն կարող է դիտվել՝ որպես ցեղասպանության մեղսակցություն», ասաց Մորենո Օքամփոն: Նրա այդ օրվա ճառը մի բանալի է, որ դուռ է բացում՝ արդարության հույսի: Եւ ոչ միայն՝ նաեւ արդարադատության հաստատման, որ մեզանից հավաքական, տեւական ջանք է պահանջում:

Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը ցեղասպան Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ:

Կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս